The Guardian. Արքայազն Հարրին անակնկալ այցով ժամանել է Կիև՝ վիրավոր զինվորներին օգնելու համար
The Guardian. Արքայազն Հարրին անակնկալ այցով ժամանել է Կիև՝ վիրավոր զինվորներին օգնելու համար

Իր անսպասելի այցով արքայազն Հարրին այցելել է Կիև։

Ինչպես հաղորդում է «Guardian» պարբերականը, Հարրիի նպատակն է օգնել հազարավոր զինվորականներին, որոնք վիրավորվել են պատերազմում։

Ուկրաինայի մայրաքաղաք Կիև կատարած այցի ընթացքում արքայազնը Invictus Games Foundation-ի թիմի հետ քննարկել է նոր նախաձեռնություններ՝ ուղղված վիրավոր զինվորների վերականգնման աջակցությանը։

«Մենք կարող ենք շարունակել օգնել այս պատերազմում ներգրավված մարդկանց՝ հաղթահարելու իրենց դժվարությունները։ Սա պետք է մնա հանրային ուշադրության կենտրոնում։ Հույս ունեմ, որ այս ուղևորությունը կօգնի բարձրացնել այդ մասին իրազեկվածությունը», – ասել է արքայազն Հարրին «Guardian»-ի հետ զրույցում։

Այցի շրջանակում արքայազն Հարրին նաև կհանդիպի Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հետ։ Ինչպես գրում է պարբերականը, պատերազմի հետևանքով այս տարի Ուկրաինայում ավելի քան 130,000 մարդ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և անցնում է վերականգնման կուրս։