Թբիլիսյան ծովի մերձակայքում գտնվող լանջին կանաչապատման ակցիա է անցկացվել
Թբիլիսյան ծովի մերձակայքում գտնվող լանջին կանաչապատման ակցիա է անցկացվել

Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայությունը Թբիլիսյան ծովի մոտ լայնածավալ կանաչապատման արշավ է անցկացրել 18,3 հա տարածքում։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Միջոցառմանը մասնակցել են Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրիա Բասիլայան և Շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Պաատա Տոգոնիձեն։

«Բացի հրապարակներից ու զբոսայգիներից, շատ կարեւոր է վերականգնել դեգրադացված անտառածածկը Թբիլիսիում։ Ցավոք, նման լանջեր ունենք շատ։ Այսօր սկսվում է կոնկրետ այս լանջի վերականգնումը, որն ընդհանուր առմամբ կազմում է 18 հա։ Տարածքում արդեն տեղադրվել է ոռոգման համակարգ, կտնկվեն տարբեր տեսակի ծառեր ու բույսեր։ Անտառածածկի վերականգնման ծրագրի համար կծախսվի 1,5 մլն լարի»,- ասաց Անդրիա Բասիլայան։

Ընդհանուր առմամբ, նշված տարածքում կտնկվի 13579 տարբեր տեսակի բույս։

Ծրագրի նպատակն է վերականգնել դեգրադացված անտառը, որը եղել է նախորդ տարիներին և ներկայումս գտնվում է Թբիլիսյան ծովի շրջակայքում: Ծրագրի նպատակն է նաեւ հիշյալ տարածքում հիմնել կայուն պուրակ։