Թբիլիսյան կայմը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով
Թբիլիսյան կայմը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով

Թբիլիսյան կայմը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով: Ինչպես նշել են Թբիլիսիի քաղաքապետարանում, Վրաստանը և նրա մայրաքաղաքն այս կերպ շնորհավորում են իր ռազմավարական գործընկերոջը Անկախության օրվա առթիվ։

«Մենք շնորհավորում ենք Ամերիկայի ժողովրդին և մեր գործընկերներին այս նշանավոր օրվա՝ Անկախության հռչակագրի 248-րդ տարեդարձի կապակցությամբ։

Մաղթում եմ ձեզ բարօրություն և խաղաղություն»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։