«Թբիլիսոբա» տոնի միջոցառումների առթիվ մայրաքաղաքում սահմանափակվել է ավտոմեքենաների տեղաշարժը
«Թբիլիսոբա» տոնի միջոցառումների առթիվ մայրաքաղաքում սահմանափակվել է ավտոմեքենաների տեղաշարժը

Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տեղեկությամբ, «Թբիլիսոբայի» տոնին նախատեսված միջոցառումների հետ կապված, սահմանափակվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Մասնավորապես, առավոտյան 05:00-ից ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելվել է Եվրոպայի հրապարակում և Մետեխիի կամրջի վրա, Աբանոթուբանիից Գորգասալիի հրապարակի ուղղությամբ: Երթևեկությունը հնարավոր է Թումանյանի փողոցից՝ Կոտե Ափխազիի փողոցն անցնելով:

21:00-ից արգելքը տարածվելու է նաև Հանրապետության հրապարակի վրա: Ռուսթավելու պողոտայում ավտոմեքենաների հոսքը կտեղաշարժվի Գիտությունների ակադեմիայի ուղղությամբ, Էլբաքիձեի և Կոստավայի փողոցներն անցնելով:

Երթևեկությունը սահմանափակվելու է Ախվլեդիանիի հրապարակում և դրա հարակից տարածքում, իսկ ամբողջովին փակվելու է Բարաթաշվիլու կամրջի ձախ պանդուսը:

Հոկտեմբերի 6-7-ին նշվում է «Թբիլիսոբա 2018»-ը: