Թբիլիսիում, զինված անձինք փորձել են կողոպտել սուպերմարկետը
Թբիլիսիում, զինված անձինք փորձել են կողոպտել սուպերմարկետը

Թբիլիսիում, Չիտաիայի փողոցում զինված անձինք փորձել են կողոպտել սուպերմարկետը: Գոյություն ունեցող տեղեկությամբ, երկու զինված անձ ներխուժել է սուպերմարկետ, սակայն իսկույն դեպքի վայր են ժամանել իրավապահները և ձերբակալել հարձակվողներին:

«Պարեկային ոստիկանության դեպարտամենտում ստացվել է կանչ, որ Չիտաիայի փողոցում, «Սպար» սուպերմարկետում գտնվում էր երկու անձ: Նրանք զինված էին: Հաղորդագրությունն ստանալուն պես պարեկային անձնակազմն անմիջապես ժամանել է դեպքի վայր: Հետաքննությունն սկսվել է երկու՝ կողոպուտի և ապօրինի զենք գնելու, պահելու, կրելու հոդվածներով: Տեղում շարունակվում են քննչական գործողությունները»,- հայտարարել է Թբիլիսիի պարեկային ոստիկանության ղեկավար Լաշա Ջոխաձեն: