Թբիլիսիում ժամը 17:00-ից հետո սպասվում է ուժեղ քամի,-այս մասին լրատվությունը տարածել է միջավայրի ազգային գործակալությունը:
Օդերևույթաբանների տվյալներով, վարկյանում 20-25 մետր արագություն ունեցող քամին մայրաքաղաքի համար անսովոր չէ, սակայն գործակալությունում քաղաքացիներին կոչ է արվում ձեռնպահ մնալ բարձր ծառերի և շինությունների մոտ կանգնելուց:
«Ժամը 17:00-ից հետո Թբիլիսիում սպասվում է ուժեղ քամի և նրա արագությունը հասնելու է վարկյանում 20-25 մետրի, իսկ ծայրամասերում չի բացառվում, որ քամու արագությունը վարկյանում հասնի 30 մետրի: 20-25 մետր արագությունը միջազգային դասակարգմամբ պատկանում է ուժեղ քամու անվանակարգին, իսկ 25-ից բարձրը ուժեղ քամուն: Պետք է նշենք, որ նման քամու արագությունը Թբիլիսիի համար անսովոր չէ, սակայն այնուամենայնիվ պետք է զգոն լինենք: Պետք է ձեռնպահ մնանք բարձր ծառերի և շինությունների մոտ կանգնելուց»,-ասված է միջավայրի ազգային գործակալության հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է ծովին, ապա օդերևույթաբանները կանխատեսում են, որ ծովում սպասվում է 5-6 բալ ուժգնությամբ փոթորիկ:
Հեղինակ -
Edgar Barsegyan