Թբիլիսիում, Զազա Բենդելիանիի փողոցում բնակելի շենքի մոտ ժայռ է փլուզվել
Թբիլիսիում, Զազա Բենդելիանիի փողոցում բնակելի շենքի մոտ ժայռ է փլուզվել

Թբիլիսիում, Զազա Բենդելիանիի փողոցում գտնվող բնակելի շենքի մոտ ժայռ է փլուզվել:

Փլուզված լանջը տարել է մեքենան և վնասել բնակելի շենքի երեք հարկերը։

Ինչպես տեղից հայտնում է Առաջին ալիքի լրագրողը, դեպքի հետևանքով տուժածներ չկան։

Տեղում մոբիլիզացված են փրկարար ծառայության աշխատակիցները։