Թբիլիսիում խուլիգանության և ոստիկանությանը չհնազանդվելու համար ձերբակալել են երկու անձի (վիդեո)
Թբիլիսիում, Կլդիաշվիլու փողոցում փոքր խուլիգանության և ոստիկանությանը չհնազանդվելու համար ձերբակալել են երկու անձի:
Ականատեսների փոխանցմամբ, ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացիներին իրավապահները սոցիալական հեռավորություն պաշտպանելու և արտակարգ դրության շրջանակներում գործող սահմանափակումներին ենթարկվելու կոչ են արել, որին հետևել է բախում պարեկային անձնակազմի հետ և ձերբակալվել է երկու անձ:
Քաղաքացիների ձերբակալության ժամանակ վատացել է մեկ մարդու ինքնազգացողությունը, ով հավանաբար ձերբակալվածի ընտանիքի անդամն է: Տեղում կանչել են շտապ օգնություն:
Ինչպես հայտնել են Վրաստանի Առաջին ալիքին ներքին գործերի նախարարությունից, երկու անձի ձերբակալել են Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով, որը նկատի ունի փոքր խուլիգանություն և իրավապահ մարմնի աշխատակցի օրինական հրահանգի կամ պահանջի նկատմամբ անհնազանդություն: