Թբիլիսիում Վրաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ
Թբիլիսիում Վրաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ

Թբիլիսիում, Վրաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, նախարարի տեղակալների մակարդակով, անցկացվել են քաղաքական երկրորդ խորհրդակցությունները:

Արտաքին գերատեսչության տեղեկությամբ, խորհրդակցությունների ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության թեմաները, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մարդասիրական, հյուպատոսական հարցեր:

Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան ղրղզ գործընկերոջը ծանոթացրել է Վրաստանի օկուպացված տարածքներում առկա մարդասիրական ծանր իրավիճակի  օկուպացված գոտու երկայնքով Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված գործողությունների հետ: Ղրղզստանի պատվիրակության ղեկավար, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ազիզբեկ Մադմարովը մեկ անգամ ևս հաստատել է Ղրղզստանի կառավարության հարգանքը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակության այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի խորհրդարանում, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունում, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունում: