Թբիլիսիում Ունիվերսիտետի փողոցում բասկետբոլի հանդիպումներով պայմանավորված մի քանի օրով կփոխվի երթևեկության կարգը
«Ունիվերսիտետի փողոցում երթևեկության կարգը կփոխվի օգոստոսի 24-ին ժամը 14:00-22:00-ը՝ բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական հանդիպման կապակցությամբ , իսկ սեպտեմբերի 1-ին ժամը 11:00-ից 00:00-ն Եվրոպայի առաջնության հանդիպման հետ կապված: Փողոցը կփոխվի և երթևեկությունը կթույլատրվի միակողմանի»,- այս մասին հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Ըստ գերատեսչության հայտարարության բացի այդ, նմանատիպ սահմանափակում կգործի սեպտեմբերի 3-ի ժամը 11:00-ից մինչև սեպտեմբերի 4-ը ժամը 00:00-ն և սեպտեմբերի 6-ի ժամը 11:00-ից մինչև սեպտեմբերի 7-ը ժամը 00:00-ն։ Նշված ժամանակահատվածում երթևեկությունը թույլադրելի կլինի միակողմանի:
«Տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Պոլիտկովսկայա փողոցից Թամարաշվիլի փողոցի ուղղությամբ, իսկ Թամարաշվիլի փողոցից տրանսպորտային միջոցները սահմանափակվելու են շրջվել դեպի Ունիվերսիտետի փողոց։ Վարորդները Թամարաշվիլի փողոցից կկարողանան շարժվել Ունիվերսիտետի փողոցի ուղղությամբ Վաժա-Փշավելա պողոտայի և Սանդրո Էուլի փողոցի տարանցմամբ։
Ունիվերսիտետի փողոցից հնարավոր կլինի շարժվել Դանելիա փողոցի ուղղությամբ, իսկ Դանելիա փողոցից տրանսպորտային միջոցները կշարժվեն միայն Թամարաշվիլի փողոցի ուղղությամբ։
Հասարակական տրանսպորտը չի տուժի նշված սահմանափակումներից և կշարժվի սահմանված սխեմայով»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։