Թբիլիսիում Ուկրաինային աջակցության ցույց է տեղի ունեցել
Թբիլիսիում Ուկրաինային աջակցության ցույց է տեղի ունեցել

Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հարձակման ֆոնին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել ցույց՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։

Ակցիայի կազմակերպիչները Վրաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներն են, ովքեր արձագանքում են իրենց երկրում այսօր տեղի ունեցող իրադարձություններին ու ծանր իրավիճակին։

Ցույցին միացել են նաեւ վրացական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Նրանց պարզաբանմամբ՝ Ուկրաինան այսօր ավելի մեծ աջակցության կարիք ունի՝ ընդհանուր թշնամուն հաղթելու համար։ Հավաքվածների մի մասը Ռուսթավելի պողոտա է եկել Միխեիլ Սաակաշվիլիին սատարող պաստառներով։ Նրանք պահանջում էին ազատ արձակել դատապարտված նախկին նախագահին։