Թբիլիսիում վիրավորելու փաստով մեկ մարդ է ձերբակալվել
Թբիլիսիում վիրավորելու փաստով մեկ մարդ է ձերբակալվել

Վրաստանի ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի, Գլդանի-Նաձալադևի գլխավոր վարչության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, առողջությանը կանխամտածված ծանր վնասվածքներ հասցնելու փաստով ձերբակալել են 2004 թվականին ծնված Տ.Ն.-ին:

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը այս տարվա հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում, Նաձալադևի թաղամասում փոխադարձ վիճաբանության հիմքով սառը զենքով վիրավորել է 1991 թվականին ծնված Լ.Ճ.-ին ու դեպքի վայրից դիմել փախուստի։ Տուժած տղամարդուն ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Իրավապահ մարմինների աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Տ.Ն.-ին ձերբակալել են որպես մեղադրյալ»,- ասվում է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։

Առողջությանը կանխամտածված ծանր վնաս պատճառելու փաստի առթիվ հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի առաջին մասով։ Հանցագործությունը պատժվում է չորսից յոթ տարի ազատազրկմամբ։