Թբիլիսիում, Վիլնյուսի հրապարակում, տեղի ունեցավ1991 թվականի հունվարի 13-ին Վիլնյուսի ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհված հերոսների հիշատակին նվիրված միջոցառում
Թբիլիսիում, Վիլնյուսի հրապարակում, տեղի ունեցավ1991 թվականի հունվարի 13-ին Վիլնյուսի ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհված հերոսների հիշատակին նվիրված միջոցառում։
Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանում Լիտվայի դեսպանատունը։
«Վրաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության կազմակերպմամբ և Լիտվայի համայնքի, դեսպանատան ընկերների մասնակցությամբ, այսօր Թբիլիսիի Վիլնյուսի հրապարակում տեղի ունեցավ միջոցառում՝ ոգեկոչելու 1991 թվականի հունվարի 13-ի ողբերգական իրադարձությունները։
Այս օրը հազարավոր լիտվացիներ ոտքի կանգնեցին խորհրդային ռեպրեսիվ մեքենայի դեմ, որը Լիտվայի անկախության վերականգնման հռչակումից մի քանի ամիս անց փորձեց գրավել իշխանությունը Լիտվայում։
Խորհրդային զորքերի դաժան գործողությունների հետևանքով զոհվել է 14 մարդ, շատերը վիրավորվել են։ 1991 թվականի հունվարի 13-ի իրադարձություններն այսօր նշվում է որպես Ազատության պաշտպանների օր։ Դեսպանատան և Վրաստանում Լիտվայի համայնքի ներկայացուցիչները վառեցին մոմեր՝ ի հիշատակ զոհերի, խորհրդանշական խարույկ և երգեցին Լիտվայի ազգային օրհներգը։ Ներկաները կրում էին Լիտվայի ազգային խորհրդանիշները և/կամ գույները»,- նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։