Թբիլիսիում, Վազիսուբանի թաղամասում երիտասարդ կին է վիրավորվել։
Տեղի բնակիչների խոսքով՝ կնոջը վիրավորել է հարեւանը՝ միջին տարիքի տղամարդը։
Տուժածը տեղափոխվել է կլինիկա։
Ըստ առկա տեղեկությունների՝ հանցագործության մեջ մեղադրվողն արդեն ձերբակալվել է իրավապահների կողմից։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չի հրապարակում։