Թբիլիսիում, Վարկեթիլի թաղամասում, «Անայի այգու» հարակից տարածքում կրկին առճակատում է
Թբիլիսիում, Վարկեթիլի թաղամասում, «Անայի այգու» հարակից տարածքում կրկին առճակատում է

Թբիլիսիում, Վարկեթիլի թաղամասում, «Անայի այգու» հարակից տարածքում կրկին բախում է: Առճակատումը հետևել է շինարարական մեքենայի հայտնվելուն: Բնակչությունը փակել է մուտքը, որից հետո տեղի է ունեցել բախում իրավապահների հետ:

Ոստիկանությունը բռնի ուժով բացել է մուտքը: Նշված փաստից հետո բախում է տեղի ունեցել բնակչության, շինարարական ընկերության ներկայացուցիչների և ոստիկանության միջև: Տեղում գտնվում են «Ազգային շարժման» ներկայացուցիչներ Լևան Խաբեիշվիլին և Զաալ Ուդումաշվիլին:

Վարկեթիլիում, տեղի բնակչությունը բողոքի ցույց է անցկացնում առավոտից: Նրանք բողոքում են «Անայի այգու» տարածքում բնակելի շենքի շինարարության դեմ: