Թբիլիսիում վարձակալած բնակարանում հայտնաբերել են արտասահմանի քաղաքացիների դիակներ
Թբիլիսիում վարձակալած բնակարանում հայտնաբերել են արտասահմանի քաղաքացիների դիակներ

Թբիլիսիում, Պեկինի փողոցում, բնակարաններից մեկում հայտնաբերել են կնոջ և տղամարդու դիակներ: Պարզվել է, որ նրանք արտասահմանցի ամուսիններ են: Բնակարանը նրանք վարձել էին մի քանի օրով:

Նախնական վարկածով, ամուսինների մահվան պատճառը CO-ից թունավորումն է:

Դիակները փորձաքննության են տեղափոխել ազգային բյուրո:

Ինչպես հայտնել են Առաջին ալիքին՝ ՆԳՆ-ի մամլո ծառայությունում, տեղի ունեցած փաստի շուրջ սկսվել է հետաքննություն՝ Վրաստանի ՔՕ-ի պրիմա 3-րդ մասով, որը նկատի ունի էլեկտրո, գազի, վառելիքի կամ նավթամթերքի օբյեկտում անվտանգության նորմերի խախտում, որին հետևել է երկու կամ ավել մարդկանց մահ: