Թբիլիսիում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար երեք մարդ է ձերբակալվել
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության ծառայողները բերման են ենթարկել 1993 թվականին ծնված Մ.Բ.-ին և 1996 թվականին ծնված, նախկինում դատված Ն.Բ.-ին՝ մեծ քանակությամբ թմրամիջոց պարունակող բույսի ապօրինի տնկման և աճեցման, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահման մեղադրանքով։
ՆԳՆ-ից հայտնում են, որ Մ.Բ.-ի բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահները առգրավել են առանձնապես խոշոր չափի մարիխուանա թմրամիջոց և թմրամիջոցներ մշակելու համար նախատեսված սարքավորումներ։
ՆԳՆ-ից հայտնում են, որ նույն վարչության Իսանի-Սամգորիի գլխավոր բաժնի ծառայողները ձերբակալել են 2000 թվականին ծնված Դ.Գ.-ին։ Նա ձերբակալվել է Թբիլիսիում՝ մեծ քանակությամբ թմրանյութ ցանելու եւ մշակելու մեղադրանքով։
«Վարկեթիլիի շենքերից մեկի հարևանությամբ Դ.Գ.-ի անձնական խուզարկության ժամանակ իրավապահները որպես ապացույց առգրավել են 45 փաթեթ մարիխուանա։ Ձերբակալվածի բնակարանի խուզարկությամբ առգրավվել է կանեփի վեց արմատ և, այսպես կոչված, թմրանյութ պարունակող, նշված բույսի աճեցման համար նախատեսված «տարածք»:
Հանցագործությունները ենթադրում են առավելագույնը չորսից 12 տարվա ազատազրկում:
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ և 265-րդ հոդվածներով»,- ասվում է ՆԳՆ-ում: