Թբիլիսիում, Թեվդորե մղվդելիի փողոցում տեղի է ունեցել պայթյուն: Նախնական լրատվությամբ, պայթյունը տեղի է ունեցել բնակելի շենքի 5-րդ հարկում, գազի կուտակման պատճառով:
Ինչպես առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, պայթյունի հետևանքով հավանաբար տուժել է մի քանի մարդ:
Նրանց հաղորդմամբ, պայթյունի հետևանքով փլուզվել է հինգերրորդ հարկում գտնվող բնակարանի պատերը:
Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները: