Թբիլիսիում թանկացած էլեկտրաէներգիայի սակագինը ուժի մեջ կմտնի հունվարի մեկից
Թբիլիսիում թանկացած էլեկտրաէներգիայի սակագինը ուժի մեջ կմտնի հունվարի մեկից

Մայրաքաղաքի բնակչության և առևտրային հատվածի համար էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից, իսկ էլեկտրաէներգիայի բաշխման սակագինը կգործի մինչև 2025 թվականի վերջը: Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորիչ ազգային հանձնաժողովի անդամները միաձայն աջակցեցին  բանաձևի նախագծին:

ՍԷՄԷԿ-ի որոշմամբ, կենցաղային սակագինը կբարձրանա 3,5 թեթրիով (ներառյալ ԱԱՀ):

«Թելասի» սպառողական սակագները բնակչության համար կլինեն հետևյալը.

Առաջին աստիճան (ներառյալ 101 կվտ/ժ) – գործող սակագին 14,544 թեթրի – նոր սակագին 18,041 թեթրի

Երկրորդ աստիճան (101-301 կվտ/ժ) – գործող սակագին 18,556 թեթրի – նոր սակագին 22,053 թեթրի

Երրորդ աստիճան (ավելի քան 301 կվտ/ժ) – գործող սակագին 23,040 թեթրի – նոր սակագին 26,537 թեթրի

Բնակչության հետ միասին, էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվել է նաև կոմերցիոն հատվածի համար: Նրանց սակագինը բարձրացվում է մոտ 11 թեթրիով: