Թբիլիսիում, Թամարաշվիլու փողոցում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Թբիլիսիում, Թամարաշվիլու փողոցում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա

Թբիլիսիում, Թամարաշվիլու փողոցում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա: Վնասվել է երկու ավտոմեքենա:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, տեղի ունեցածի հետևանքով մեկ անձ ստացել է թեթև վնասվածք:

Տեղում գտնվում էին փրկարարական և բուժօգնության խմբերը: