Թբիլիսիում, Թաբորի շրջանում գոլֆի հրապարակի շինարարությունը եզրափակիչ փուլում է (ֆոտոշարք)
Թբիլիսիում, Թաբորի շրջանում գոլֆի հրապարակի շինարարությունը եզրափակիչ փուլում է (ֆոտոշարք)

Վրաստանի Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, Թաբորի շրջանում ակտիվ ընթանում են լայնածավալ հանգստյան գոտու բարեկարգման աշխատանքները, որի շրջանակներում առաջին փուլում, կոնկրետ գոլֆի հրապարակի շինարարությունը հասնում է իր ավարտին: Լրատվությունն այս մասին տարածել է համաներդրումային հիմնադրամը:

Հիմնադրամի լրատվությամբ, նշված նախագծով հետաքրքրվել է ՝գոլֆի ոլորտում առաջատար Golf Course Architecture բրիտանական պարբերականը և հասարակությանը ներկայացրել է գոլֆի հրապարակի հայեցակարգը:

«Մեզ համար կարևոր էր, ստեղծել այնպիսի ենթակառուցվածք, որը կաջակցեր Թբիլիսիի մասշտաբով զբոսաշրջության զարգացմանը և աճին: Հենց այդ նպատակով է ստեղծվել նման աննախադեպ նախագիծ, որի շրջանակներում, յուրաքանչյուր հետաքրքրված անձի հնարավորություն է տրվում քաղաքի կենտրոնից 10 րոպեյի ընթացքում հասնել բարձր կարգի գոլֆի հրապարակ: Համոզված ենք, որ այս նախագծի շնորհիվ մենք կավելացնենք զբոսաշրջիկների քանակը և Վրաստանը իր տեղը կզբաղեցնի գոլֆի զբոպսաշրջության քարտեզին»,-ասել է գոլֆի հրապարակի գլխավոր քարտարապետ Քևին Ռեյմսին:

Համաներդրումային հիմնադրամի լրատվությամբ, Թաբորում հանգստի գոտին փռվելու է 402 009 քռ/մ տարածի վրա: Հանգստի գոտում բացի գոլֆի հրապարակից լինելու են նաև թենիսի հրապարակներ և արհեստական լիճ: Դրա հետ մեկտեղ ընթանում է 160 համարանոց հյուրանոցի շինարարությունը, որտեղ գործելու է երկու լողավազան, սպա կենտրոն, ռեստորան և այլն: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 86 մլն. ԱՄՆ դոլար: