Առկա տեղեկությունների համաձայն՝ Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է երեք մարդ։
Քիչ առաջ պայթյուն է որոտացել Թբիլիսիի Քութաթելաձե և Լաղիձե փողոցների անկյունում։
Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 19-109-րդ և 236-րդ հոդվածներով, ինչը ենթադրում է 2 և ավելի անձանց դիտավորյալ սպանության փորձ և զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի գնում, պահեստավորում, կրում, արտադրություն, փոխադրում, ուղարկում կամ իրացում:
Ըստ առկա տեղեկությունների՝ տուժել է երեք մարդ, որոնք տեղափոխվել են կլինիկաներ։
Տեղում աշխատում են փորձագետ քրեագետներ։