Վրաստան-Իսրաելի բիզնեսպալատի կազմակերպմամբ, Թբիլիսիում այսօր տեղի է ունենալու Վրաստան-Իսրաել բիզնես-համաժողով:
Վրաստան-Իսրաելի բիզնեսպալատի լրատվությամբ, միջոցառմանը մասնակցելու նպատակով, Իսրաելից Վրաստան է այցելելու մոտ 100 գործարար և ներդրող, ինչպես նաև Քսենեթի փոխխոսնակը և Իսրաելի կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները: Վրացական կողմից հանդիպմանը ներկա են լինելու, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության և «արտադրիր Վրաստանում» ծրագրի ղեկավարությունը, ինչպես նաև խորհրդարանի տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահ, Ռոման Կակուլիան, բիզնես օմբուդսմեն Իրակլի Լեքվինաձեն և այլոք:
Այսօրվա բիզնես համաժողովը թվով 20-րդն է, որը տեղի է ունենում Վրաստան-Իսրաելի բիզնեսպալատի կազմակերպմամբ: Իսրաելի պատվիրակությունը արդեն Թբիլիսիում է: Պատվիրակության կազմում են նաև խոշոր գործարարներ, ովքեր Վրաստանում են գտնվում առաջին անգամ: Պատվիրակության կազմում են նաև՝ նորագույն տեխնոլոգիաների, շինարարական բիզնեսի,գյուղատնտեսության, անշարժ գույքի, զբոսաշրջության և սննդի արտադրության ներկայացուցիչները:
Վրաստան-Իսրաել բիզնեսպալատի նախագահ, Իցիկ Մոշեյի հայտարարությամբ, Իսրաելի բիզնեսի և ներդրողների համար, արևելյան Եվրոպայի երկրների միջև Վրաստանը առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է:Նրա խոսքով, այժմ կարևոր է, որ նրանք լսեն լրատվություն բիզնեսմիջավայրի մասին և ստանան կառավարության աջակցությունը:
Դրա հետ մեկտեղ, Իսրաելի պատվիրակությունը մայիսի 1-ին մասնակցելու է Ռուսթավելիի թատրոնում ծրագրված Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որն անց է կացվելու «Իսրաեիլի տան» և Վրաստան – Իսրաել բիզնեսպալատի կազմակերպմամբ: