Թբիլիսիում տեղի է ունեցել «Թրամփ Թաուեր Թբիլիսիի» միջազգային շնորհանդեսի արարողությունը [Լուսանկար]

22:28, 15.09.2026

Թբիլիսիում տեղի է ունեցել «Թրամփ Թաուեր Թբիլիսի» (Trump Tower Tbilisi) նախագծի պաշտոնական միջազգային շնորհանդեսի հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ելույթ են ունեցել «Թրամփի կազմակերպության» (The Trump Organization) գործադիր փոխնախագահ Լորենս Ջեյ Գլիկը, «Գենսլեր» (Gensler) ստուդիայի տնօրեն և բնակելի ուղղության տարածաշրջանային ղեկավար Ռոբերտ Ջեկելը, «Արքի» (Archi) ընկերության հիմնադիր և հոգաբարձուական խորհրդի նախագահ Իլիա Ծուլայան, «Ինվիա» (Invia) ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Լևան Փխակաձեն, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, իսկ հեռավար ձևաչափով միացել է «Թրամփի կազմակերպության» գործադիր փոխնախագահ Էրիկ Թրամփը։

«Թրամփ Թաուեր Թբիլիսին» տարածաշրջանում առաջին նախագիծն է «Trump» ապրանքանիշի ներքո։

«Արքի» ընկերության փոխանցմամբ՝ «Թրամփ Թաուեր Թբիլիսին» «Downtown Tbilisi» մասշտաբային նախագծի առաջին թաուերն է, որը Թբիլիսիում սահմանում է լյուքս դասի անշարժ գույքի համաշխարհային չափանիշներ և ներկայացնում է Թբիլիսիի կենտրոնի տրանսֆորմացիայի նոր փուլը։

Նախագիծն իրականացվում է «Թրամփի կազմակերպության» հետ համագործակցությամբ։

Նախագծի հիմնական գործընկերներն ու կառուցապատողներն են «Archi Group»-ը և «Invia»-ն, համակառուցապատողի դերում հանդես է գալիս «The Sapir Organization»-ը, իսկ որպես ներդրողներ ներգրավված են «Block Stone Capital»-ը, «Finvest»-ը և «Vector Group»-ը։

Միջոցառմանը ներկա են եղել «Թրամփի կազմակերպության» գործադիր փոխնախագահներ Լորենս Ջեյ Գլիկը, Ռոն Լիբերմանը և Մայք Վերգարան։ Նախագծի շնորհանդեսին մասնակցել են նաև Վրաստանի վարչապետը, կառավարության ներկայացուցիչներ, նախագծի գործընկերներ, միջազգային հյուրեր, ինֆլուենսերներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային զանգվածային լրատվամիջոցներ և տեղի հյուրեր։

Նմանատիպ