Թբիլիսիում տեղի է ունեցել սպանություն։ Հաղորդվում է, որ կնոջը մի քանի անգամ կրակել են հրազենից:
Միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասում:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Ներքին գործերի նախարարությունում, միջադեպը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն: