Թբիլիսիում, Ծերեթելու պողոտայում, վիրավորում են հասցրել երիտասարդ տղամարդու
Թբիլիսիում, Ծերեթելու պողոտայում, վիրավորում են հասցրել երիտասարդ տղամարդու

Թբիլիսիում, Ծերեթելու պողոտայում «Դինամո» մարզադաշտի մերձակա տարածքում վիրավորում են հասցրել երիտասարդ տղամարդու: Գոյություն ունեցող տեղեկությամբ, դեպքը տեղի է ունեցել լուսաբացին: Տեղում աշխատում էին փորձագետ-քրեագետներ:

Ինչպես հայտնել են Առաջին ալիքին ներքին գործերի նախարարությունում, իրավապահները առողջությանը կանխամտածված ծանր վնաս հասցնելու մեղադրանքով դեպքի վայրում ձերբակալել են մեկ անձի:

Տեղի ունեցածի առնչությամբ ընթանում է հետաքննություն՝ ՔՕ-ի 117-րդ հոդվածով, որը նկատի ունի առողջության կանխամտածված վնասում: