Թբիլիսիում «TBC» բանկի մասնաճյուղի վրա հարձակման գործով մեկ մարդ է ձերբակալվել
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում կողոպուտի և ապօրինի հրազեն գնելու, պահելու և կրելու մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալվել է նախկինում դատապարտված, 1984 թվականին ծնված Գ.Գ.-ն։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը ներխուժել է Թբիլիսիում «TBC» բանկի մասնաճյուղերից մեկը և ատրճանակի սպառնալիքով փորձել տիրանալ գումարին, սակայն նա չի կարողացել կատարել իր մտադրությունը և թաքնվել է դեպքի վայրից։
Ոստիկանությունը ձեռնարկված քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում ձերբակալել է Գ.Գ.-ին»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Իրավապահները, որպես ապացույց, առգրավել են հանցագործության զենքը։
Կողոպուտի և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու փաստերի առթիվ հետաքննությունը կատարվում է Քրեական օրենսգրքի 179-րդ և 236-րդ հոդվածներով։ Հանցագործությունը պատժվում է մինչև յոթ տարի ազատազրկմամբ։
Երեկ երեկոյան զինված անձը ներխուժել է Թբիլիսիում, Ցինցաձեի փողոցում գտնվող «TBC» բանկի մասնաճյուղ։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։