Թբիլիսիում տարեվերջին կերթևեկի 220 նոր, 8 մետր երկարությամբ ավտոբուս
Թբիլիսիում տարեվերջին կերթևեկի 220 նոր, 8 մետր երկարությամբ ավտոբուս,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին:
Նրա խոսքով, ավարտվել է մրցույթը, որը հայտարարվել էր նոյեմբերին:
«Կնքվել է 220 նոր ավտոբուս ներկրելու վերաբերյալ պայմանագիր: Ունենք «Isuzu» հաղթող ընկերությունը: Տարեվերջին պետք է ներկրվեն 220 միավոր 8 մետր երկարությամբ ավտոբուսներ: Սա այն ծրագիրն է, որով առկա դեղին ավտոբուսները կփոխարինվեն նորով»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Դրա հետ մեկտեղ, Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է, որ ավտոբուսների գույնի մասին որոշումը մունիցիպալիտետը կայացնելու է բնակչության հետ միասին:
Ավտոբուսներում հնարավոր կլինի օգտվել անվճար համացանցից: