Թբիլիսիում տաքսու վարորդները շաբաթը երկու անգամ ենթարկվելու են պարտադիր PCR թեստավորման
Տաքսու ցանկացած անվանակարգի վարորդները շաբաթը երկու անգամ ենթարկվելու են պարտադիր PCR թեստավորման,- այս մասին մունիցիպալիտետի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեն:
Ինչպես նա նշել է, Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, Թբիլիսիում կթեստավորվեն A և B կարգի տաքսու վարորդները:
«Վարակի տարածման ռիսկերից խուսափելու նպատակով, անընդհատ թեստավորվում են ռիսկային խմբերը և փորձարկվում են PCR թեստով: Ռիսկային խմբերից մեկին են պատկանում Թբիլիսիի տաքսու վարորդները, ինչպես A այնպես էլ B անվանակարգերի վարորդները: Շատ կարևոր է հնարավորինս ապահովագրվել, հոգ տանել մարդկանց առողջության և կյանքի անվտանգության մասին: Կարևոր են ինչպես տաքսու վարորդների առողջության անվտանգությունը, այնպես էլ տաքսիի ծառայությունից օգտվող մարդկանց առողջությունը: Այդ պատճառով, համակարգող խորհրդի որոշմամբ, Թբիլիսիում պետք է իրականացվի ինչպես A, այնպես էլ B անվանակարգի տաքսու վարորդների պարտադիր PCR փորձարկումը», – հայտարարել է Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, մայրաքաղաքում գրանցվել են ցավալի դեպքեր, երբ վարակված տաքսու վարորդները շարունակում էին աշխատել:
«Ապահովագրվելու համար կարևոր է, որ տաքսու վարորդների PCR թեստավորումները կատարվեն երկու շաբաթը մեկ անգամ», – հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը:
Թբիլիսիի քաղաքապետարանը համապատասխան իրավական փոփոխությունները հաստատման համար ներկայացնելու է Սակրեբուլոյին: Գործընթացը համատեղ վերահսկելու են քաղաքապետարանը և կենտրոնական կառավարությունը: