Թբիլիսիում Սուրբծննդյան երթն ավարտվել է Սամեբայի աթոռանիստ տաճարում
Թբիլիսիում Սուրբծննդյան երթն ավարտվել է Սամեբայի աթոռանիստ տաճարում

Թբիլիսիում Սուրբ Ծննդյան ավանդական «Ալիլո» երթը ավարտվել է Սամեբայի աթոռանիստ տաճարում:

«Ալիլո»-ն մեկնարկել էր ժամը 14:00-ին, Վարդերի հրապարակից:

Թատերականացված երթի մասնակցները անցել են Ռուսթավելու պողոտայով, որտեղ նրանց դիմավորել են Վրաստանի խորհրդարանի նախագահը և պատգամավորներ: Բացի այդ, երթի մասնակիցներին նվերներ են փոխանցել Թբիլիսիի քաղաքապետը և Սակրեբուլոյի նախագահը:

Դրանից հետո Ալիլոյի մասնակիցների մի մասը ուղևորվել է դեպի պատրիարքարան, որտեղ տոնի առթիվ շնորհավորել է Համայն Վրաստանի կաթողիկոս Պատրիարք Իլիա երկրորդին, որից հետո նրանց Հավլաբարի նստավայրում ընդունելու է երկրի նախագահը:

Պատրիարքարանից հայտնել են, որ Ալիլոյից ստացված նվերները հունվարի 8-ից բաժանվելու են մանկատներում, ծերանոցներում և պատժակատարողական հիմնարկներում: