Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շրջանակներում խմբավորված կողոպուտի մեղադրանքով երեք անձի են ձերբակալել. 2001 թ. ծնված Գ.Ճ.-ին, 1998 թվականին ծնված Օ.Գ.-ին և 2000 թվականին ծնված Դ.Ս.-ին: Նրանք ձերբակալվել են Թբիլիսիում՝տաք հետքերով:
«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները Թբիլիսիի Վաժա-Փշավելա պողոտայում գտնվող «Սպար» խանութում գանձապահներից սառը զենքով սպառնալով խլել են գումարը և փախել դեպքի վայրից:
Ոստիկանության աշխատակիցները, գործով անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում, Գ.Ճ.-ին, Օ.Գ.-ին և Դ.Ս.-ին ձերբակալել են դեպքից մի քանի ժամ անց:
Մեղադրյալներից մեկին՝ Գ.Ճ.-ին պատկանող բնակարանը խուզարկելիս առգրավվել է 1375 լարի գումար, որպես ապացույց»,- ասվում է ՆԳՆ-ի տեղեկության մեջ:
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով, որը ենթադրում է խմբավորված թալան: Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատիժ՝ վեցից ինը տարի ազատազրկում: