Թբիլիսիում սպանություն է տեղի ունեցել
Թբիլիսիում սպանություն է տեղի ունեցել

Թբիլիսիում, Ավլաբարիում երիտասարդ է սպանվել։

Այս մասին տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել են Ներքին գործերի նախարարությունից։

Գերատեսչությունում հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են դիտավորությամբ սպանությանը և ապօրինի կերպով հրազեն գնելուն, պահելուն և կրելուն։

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։