Թբիլիսիում սպանություն է տեղի ունեցել
Թբիլիսիում սպանություն է տեղի ունեցել

Թբիլիսիում ամուսինը վիրավորել է կնոջը, որից հետո նա նույնպես ինքնավնասվել է: Ըստ առկա տեղեկությունների՝ երկուսն էլ տեղափոխվել են կլինիկա, սակայն ստացած վերքի հետեւանքով կինը հիվանդանոցում մահացել է։

Տղամարդը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ Ապաքինվելուց հետո նրան կտեղափոխեն բանտ։

ՆԳՆ-ից հայտնում են, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել 19-109 հոդվածով, որը վերաբերում է ընտանիքի անդամի նկատմամբ սպանության փորձին։