Թբիլիսիում, Կոստավայի 59 համարում այսօր կայացել է «Հիլթոն» հյուրանոցի շինարարության հիմնարկեքի արարողությունը:
Հյուրանոցը կկառուցվի իտալացի ճարտարապետ Պիեռո Լիսոնի դիզայնով:
«Հիլթոն» հյուրանոցի շինարարությունը կավարտվի 2020 թվականին, այն կներառի ավելի քան 200 համար, տեղում կլինի բացօթյա ռեստորան, լողավազան, սպա-սրահ և 1000 ք.մ կոնֆերանսի համար նախատեսված դահլիճ:
Նախագծի արժեքն է 45 միլիոն եվրո:
Նախագծի շնորհանդեսին ներկա են գտնվել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կախա Կալաձեն: