«Թբիլսերվիս» ՍՊԸ-ն սկսել է մայրաքաղաքի տարբեր թաղամասերում ամանորյա լուսամփոփների տեղադրումը։ Այս փուլում ամանորյա լույսերը կազմակերպվել են Ռոբաքիձեի պողոտայում, որտեղ ընկերության 160 աշխատակիցներ հատուկ տեխնիկայի միջոցով տեղադրման աշխատանքներ են իրականացրել։
Քաղաքի քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքային գործընթացին ծանոթացել է «Թբիլսերվիս»-ի տնօրեն Դավիթ Փաչուլիան։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքում մեծածավալ աշխատանքներ կան կատարելու, ամանորյա լույսերի տեղադրումը սկսվում է նոյեմբերի սկզբից և ավարտվում դեկտեմբերի կեսերին։ Այս տարի նախատեսվում է տեղադրել նոր լուսավորություն և աքսեսուարներ։ Աշխատանքային գործընթացում լույսերը միանում են միայն թեստային ռեժիմով»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։