Թբիլիսիում սկսվել է Ազատության հրապարակը և Թաբորի լեռը կապող ճոպանուղու շինարարությունը
Թբիլիսիում սկսվել է Ազատության հրապարակը և Թաբորի լեռը կապող ճոպանուղու շինարարությունը: Այս մասին Առաջին ալիքին հայտնել են Համաներդրումային հիմնադրամում:
Եռաստիճան ճոպանուղու ստորին կայանը տեղակայվելու է Ազատության հրապարակի մոտ գտնվող «Luxury Collection» հյուրանոցի վերջին հարկում, որը կապվելու է դեռ Սոլոլակի լանջին գտնվող կոնֆերանսային կենտրոնին, իսկ վերջում՝ Թաբորի լանջին, հյուրանոցին և գոլֆ ակումբին:
«Հատկանշական է, որ նշված ճոպանուղին կունենա հանրային տրանսպորտի գործառույթ, որը կնպաստի ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղի բնակչության անվտանգ և արագ տեղաշարժին»,- հայտարարում են Համաներդրումային հիմանդրամում:
Նախագծի ընդհանուր ներդրումային արժեքը գերազանցում է 10 միլիոն դոլլարը: Ճոպանուղու շինարարությունն ավարտվելու է 2019 թվականին: Նախագծի շրջանակներում, այս պահի դրությամբ աշխատում է 50 մարդ: