Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում Թբիլիսիում կատաղության վիրուսի երկրորդ դեպքն արձանագրվել է Քինձմարաուլիի 45 համարում:
Ինչպես հայտարարում են քաղաքապետարանում, քաղաքացու դիմումի հիման վրա, կենդանիների հասարակական ապաստան է տեղափոխվել շուն, որի բնական մահով սատկելուց հետո կատաղությունը հայտնաբերելու համար, կենդանու պաթոլոգիական նյութն ուղարկվել է գյուղատնտեսության նախարարության լաբորատորիա: Նյութը հետազոտելուց հետո հայտնաբերվել է կատաղության վիրուս:
«Կատաղության վիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ-կարանտինային միջոցառումները համատեղ անցկացնում են Սննդամթերքի ազգային գործակալությունը և Թբիլիսիի քաղաքապետարանի կենդանիների մոնիտորինգի ծառայությունը՝ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընթացիկ տարում մայրաքաղաքում արձանագրվել է կատաղության վիրուսի 4 դեպք,- հայտարարում են քաղաքապետարանում: