Թբիլիսիում, Շալվա Դադիանիի փողոցում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Թբիլիսիում, Շալվա Դադիանիի փողոցում ծառ է ընկել:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, ծառն ընկել է այնտեղ կայանած ավտոմեքենաների վրա և զգալիորեն վնասել:
Ինչպես պարզվել է, վնասված ավտոմեքենաները պատկանում են նույն տարածքում գտնվող N4 մսուր-մանկապարտեզի դաստիարակներին և ծնողներին:
Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ծառն ընկնելու պատճառով վնասվել են էլեկտրափոխանցման լարերը: