Թբիլիսիում սեպտեմբերի 19-ից կսկսվի 60 տարեկանից բարձր անձանց համար նախատեսված լողավազանների և ֆիթնես սրահների օգտագործման գրանցումը
Թբիլիսիում սեպտեմբերի 19-ից կսկսվի 60 տարեկանից բարձր անձանց համար նախատեսված լողավազանների և ֆիթնես սրահների օգտագործման գրանցումը

Թբիլիսիի քաղաքապետարանը «Սպորտը տարեց սերնդի համար» ծրագրի շրջանակներում կֆինանսավորի 60 տարեկանից բարձր մարդկանց լողավազանների և ֆիթնես սրահների ծառայությունները, հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիի կառավարության նիստում։

Նրա խոսքով, ծրագիրը պիլոտային է և առաջին փուլում՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, այն կիրականացվի երկու քաղաքային մարզական կենտրոնում։

«Առողջ ապրելակերպի քարոզչությունը կարևոր է ոչ միայն երիտասարդների, այլև բոլոր տարիքի մարդկանց համար։ Ըստ այդմ, մեր հայտարարած ծրագիրը նախատեսում է, որ Թբիլիսիում գրանցված 60 տարեկանից բարձր անձինք հնարավորություն կունենան անվճար օգտվել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ենթակառուցվածքներից՝ լողավազաններից և ֆիթնես գոտիներից։ Առաջին փուլում՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, ծրագիրը պիլոտային ռեժիմով կիրականացվի երկու մունիցիպալ սպորտային կենտրոններում՝ Նաձալադևի համալիր մարզական կենտրոնում և Գլդանիի մարզահամալիրում, իսկ ավելի ուշ աստիճանաբար կներգրավվեն բոլոր քաղաքային մարզական օբյեկտները, ինչպես նաև մասնավոր օբյեկտները,- ասել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ գրանցումը կսկսվի սեպտեմբերի 19-ից, իսկ ծառայությունը հասանելի կլինի հոկտեմբերի 3-ից։

«Գրանցումը կսկսվի սեպտեմբերի 19-ից՝ ծրագիրն իրականացնող երկու մարզական օբյեկտներում, իսկ հաշվառված քաղաքացիները հոկտեմբերի 3-ից կկարողանան օգտվել ծառայությունից։ Ծրագրի շրջանակներում ծառայություններ կարելի է ստանալ ժամը 11:00-ից 14:00-ն։ Ծրագիրը պիլոտային է։ Մենք կդիտարկենք և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կմտցնենք»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։

Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները պետք է զանգահարեն 032 2 24 03 04 հեռախոսահամարով. Սպորտային օբյեկտների հասցեներն են՝ Նաձալադևի համալիր մարզական կենտրոն – Ծովի թաղամաս, 11մ/հ, 3-րդ քառ. N58 շենքին կից. Գլդանի մարզահամալիր – Գլդանի V մ/ր, Կորպ. N8, Վեկուա N127 հարակից տարածք։