Թբիլիսիում սեպտեմբերի 16-22-ը կանցկացվի «Շարժունակության եվրոպական շաբաթյակը»։
Թբիլիսիում սեպտեմբերի 16-22-ը կանցկացվի «Շարժունակության եվրոպական շաբաթյակը»։

Սեպտեմբերի 16-22-ը մայրաքաղաքում կանցկացվի «Շարժունակության եվրոպական շաբաթյակը», որին Թբիլիսին մասնակցում է արդեն չորրորդ անգամ։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Այս տարվա շաբաթյակի թեման է «Ընդհանուր հանրային տարածք», իսկ միջոցառման նպատակն է տարբեր միջոցառումների միջոցով բարձրացնել քաղաքային կայուն շարժունակության մասին իրազեկվածությունը, խրախուսել հասարակական տրանսպորտով տեղաշարժը, քայլելը և հեծանիվը:

«Շարժունակության եվրոպական շաբաթյակի» շրջանակներում Թբիլիսիի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունը գործընկեր կազմակերպությունների և պետական ​​գերատեսչությունների հետ համատեղ նախատեսում է տարբեր միջոցառումներ։

«Սեպտեմբերի 21-22-ը, ժամը 11.00-18.00-ն Միցկևիչ փողոցում Պեկինի պողոտայից Գամրեկելի փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում և Լոնդոնի զբոսայգու հարևանությամբ՝ Կանկավայի փողոցում, կտեղաշարժվեն միայն հետիոտները, որոնց հնարավորություն կտրվի ներգրավվել տարբեր միջոցառումներին: Միցկևիչ փողոցում կանցկացվի նաև ավտոբուսների ցուցահանդես։

Միաժամանակ շաբաթյակի շրջանակներում հետաքրքրվողները հնարավորություն կունենան սեպտեմբերի 16-ին և 21-ին ժամը 01:00-ին այցելել Թբիլիսիի մետրո, իսկ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16:00-ին, նախատեսվում է այցելել «Թբիլիսիի տրանսպորտային ընկերության» ավտոպարկ: Նշված միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախնական գրանցում։

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-18:00-ն, Միցկևիչի փողոցում կանցկացվի հեծանվավազք, որը կազմակերպում է ՆԳ նախարարության սպասարկման գործակալությունը։

Միջոցառման մասնակիցներին խորհրդանշական կերպով կտրամադրվեն հեծանիվների վարորդական վկայականներ»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։