Թբիլիսիում, Սամգորի թաղամասում սպանություն է տեղի ունեցել։ Տեղի բնակիչների խոսքով՝ առավոտյան իր տան մոտ փողոցում սպանված են գտել երիտասարդ կնոջ։
Ըստ առկա տեղեկությունների՝ կինը վնասվածքներ ստացել է սառը զենքով։
Տեղում կատարվում են քննչական գործողություններ։
Փաստի առթիվ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 108 հոդվածով՝ դիտավորյալ սպանություն։