Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում ընթանում է ընդդիմության բողոքի ցույցը
Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում ընթանում է ընդդիմության բողոքի ցույցը

Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում ընթանում է բողոքի ցույց:

Ինչպես հայտարարում են ցույցի կազմակերպիչները, լուռ ցույցով փորձում են ընտրությունների վերաբերյալ իրենց ձայնը լսելի դարձնել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոյին:

Ցուցարարները պատրաստվում են, որ երկու մետր հեռավորությամբ կենդանի շղթա կազմակերպեն:

Ինչպես նշել է «Ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլին, այսօր ունեն լուռ ցույց, սակայն միևնույն ժամանակ ամենաբարձրը, քանի որ դրան մասնակցում են հազարավոր քաղաքացիներ:

«Բողոքի ցույցը կանցկացվի Օպերայի թատրոնից մինչև Ֆիլհարմոնիկ դահլիճ: Մենք, առաջին հերթին շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին այն աջակցության համար, որը ցուցաբերում է այսքան տարվա ընթացքում՝ Վրաստանի և երկրում ժողովրդավար գործընթացների զարգացման նկատմամբ: Երկրորդ և գլխավոր ուղերձը կլինեն գողացված ընտրությունները, որոնք անցկացվել են հոկտեմբերի 31-ին»,- հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին: