Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում բողոքի ցույց է ընթանում հունիսի 20-ի հետ կապված
Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում բողոքի ցույց է ընթանում հունիսի 20-ի հետ կապված

Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում բողոքի ցույց է ընթանում հունիսի 20-ի հետ կապված:

«Միասին՝ բռնազավթման դեմ» վերտառությամբ բողոքի ցույցն անցկացվում է «Ամոթ է» և «Համարձակվիր» շարժման նախաձեռնությամբ:

Կազմակերպիչների հայտարարությամբ, այսօրվա բողոքի ցույցին կլինեն խոսքով ելույթներ և երաժշտական համարներ: Ռուսթավելու պողոտան փակ է: Ավտոմեքենաները երթևեկում են այլընտրանքային ճանապարհներով:

Ռուսթավելու պողոտայում, ցույցի մասնակիցների միջև հեռավորությունն ապահովելու համար փակցրել են պիտակներ: Պիտակների միջև հեռավորությունը մոտավորապես երկու մետր է:

Ցույցին մասնակցող մարդիկ պետք է կանգնեն հենց այդ պիտակների վրա: Ասֆալտին փակցված պիտակների վրա պատկերված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի դեմքին նկարված են ոտնահետքեր: Ցույցին են միացել ընդդիմության կուսակցությունները:

Ցույցի ընթացքին կարող եք հետևել հղումով: