Թբիլիսիում, փողոցի երաժիշտներին հնարավոր է անհրաժեշտ լինի փաստաթուղթ՝ փողոցում նվագելու համար
Փողոցի երաժիշտները հնարավոր է ենթարկվեն որոշ կանոնների,- այս մասին հայտարարել է գիշերային էկոնոմիկայի զարգացման նախագծի ղեկավար Սերգի Գվարջալաձեն:
Գվարջալաձեի խոսքով, փողոցում կանգնած են շատ տաղանդավոր երաժիշտներ, սակայն կան մարդիկ, ովքեր երաժիշտներ չեն, որը «վնասում է ոչ միայն մեր քաղաքացիները ականջը, այլ զբոսաշրջիկների վրա թողնում տհաճ տպավորություն»:
«Հավանաբար, փողոցի երաժիշտներին անհրաժեշտ կլինի փաստաթուղթ, որը նրանց կտա փողոցում նվագելու իրավունք»,- հայտարարել է Գվարջալաձեն: