Թբիլիսիում, Փիրոսմանի փողոցում հրազենից տղամարդ է վիրավորվել.
Ըստ առկա տեղեկությունների՝ բնակելի տան դիմաց դուրս եկած տղամարդուն ենթադրաբար երեք անգամ կրակել են ընթացող մեքենայից։ Փախուստի ժամանակ մեքենան հարվածել է ավտոբուսին, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։
Ավտոբուսի վարորդի խոսքով՝ ջիպը բախվել է իրեն և փախել, թեև ինքը տեղեկություն չունի՝ կրակոցները նույն մեքենայից են եղել, թե ոչ։
Դեպքի վայրում ոստիկանությունը դեռ աշխատում է։
Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։