Թբիլիսիում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքի երթ է անցկացվում
Թբիլիսիում բողոքի երթ է անցկացվում, որի մասնակիցները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ։
Երթի կազմակերպիչները տարբեր ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են։
Մասնակիցները երթը մեկնարկել են 300 Արագվելի մետրոկայարանի, Մարջանիշվիլիի հրապարակի, Հանրապետության հրապարակի և «Էքսպո Ջորջիա»-ի լոկացիաներից և կշարժվեն դեպի Եվրոպայի հրապարակ։
Երթին մասնակցում են տարբեր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ։ Երթի մասնակիցներն ասում են, որ բողոքը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի դադարեցրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։