Թբիլիսիում ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել, հինգ մարդ է ձերբակալվել
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության Գլդանի-Նաձալադևի գլխավոր բաժնի աշխատակիցները, տարբեր ժամանակահատվածներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացմանն աջակցելու մեղադրանքով ձերբակալել են 5 անձի՝ 2006 թ․ ծնված Ս.Ց.-ին, 2000 թ․ ծնված Վ.Ռ.-ին, 2006 թ․ ծնված Ս.Մ.-ին, ինչպես նաև նախկինում դատված 1995 թ․ ծնված Մ.Օ.-ին և 1997 թ․ ծնված Թ.Թ.-ին։
Նշված հանցագործության համար նախատեսված պատիժը՝ մինչև 20 տարվա ազատազրկում կամ անժամկետ ազատազրկում է։
Իրավապահները մեղադրյալների անձնական տարածքների, բնակարանների և ավտոմեքենաների խուզարկությունների արդյունքում, ինչպես նաև քննչական փորձարարության ընթացքում՝ նրանց մատնանշած վայրերից առգրավել են որպես ապացույցներ տարբեր տեսակի մեծ քանակությամբ թմրանյութեր, որոնք պատրաստ էին իրացման համար։ Դրանց թվում են «մեթադոն», «ալֆա-PVP» և չորացված մարիխուանա։
Քննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ և 260-րդ քվարտ հոդվածներով։