Թբիլիսիում ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել, ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի
Թբիլիսիում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի՝ առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և վաճառքին նպաստելու մեղադրանքով։
Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում, այդ թվում՝ մեղադրյալի անձնական խուզարկության ժամանակ, որպես ապացույց առգրավվել է վաճառքի համար պատրաստված առանձնապես խոշոր չափի «Մեթադոն» թմրամիջոց։
Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 260-4-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։