Թբիլիսիում ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել դիտավորյալ սպանության փաստով
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում 2005 թվականին ծնված Ս.Պ.-ն ձերբակալվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, փոխադարձ վիճաբանության հիման վրա, այս տարվա հունվարի 25-ին Թբիլիսիում սառը զենքի գործադրմամբ մահացու վնասվածքներ է հասցրել 2003 թվականին ծնված Ն.Ա.-ին, որից հետո թաքնվել է տեղից։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը կատարելուց մի քանի ժամ անց մեղադրյալը ձերբակալվել է։ Դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։