Թբիլիսիում ոստիկանությունը կողոպուտի համար երկու մարդու Է ձերբակալել
Թբիլիսիում ոստիկանությունը կողոպուտի համար երկու մարդու Է ձերբակալել

Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության Իսանի-Սամգորի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից տաք հետքերով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, կողոպուտի մեղադրանքով ձերբակալվել են՝ 1985 թվականին ծնված, Թ.Ց.- ն և 1994 թվականին ծնված, նախկինում դատված և ներկայումս փորձաշրջանի մեջ գտնվող Ա.Կ.-ն:

ՆԳՆ հաղորդմամբ, հանցագործությունը նախատեսում է 6-9 տարվա ազատազրկում:

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները սառը զենքի կիրառմամբ հարձակվել են Թբիլիսիի բենզալցակայաններից մեկում աշխատող օպերատորի վրա և մահվան սպառնալիքով պահանջել գումար, որը նրանք ապօրինաբար տիրացել են և դեպքի վայրից դիմել փախուստի ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը տաք հետքերով բերման է ենթարկել մեղադրյալներին:

Իրավապահներն առգրավել են հանցագործության կատարման գործիքը և կողոպուտի արդյունքում ստացված գումարը